ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Բավարիան» ոչ-ոքի խաղաց

«Բավարիան» ոչ-ոքի խաղաց
16.04.2017 | 14:02

Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» միավորներ է կորցրել «Բայերի» հետ խաղում՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Ակնհայտորեն թիմը կամ դուրս չի եկել Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» կրած շոկային պարտությունից, կամ էլ պատասխան խաղից առաջ չի պատրաստվում խաղաքարտեր բացել:

Մյունխենցիներն ունեն 69 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգը» չորս անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Ֆրայբուրգին»՝ միավորների թիվը հասցնելով 61-ի: Գոլառատ է եղել «Հոֆենհայմ»-Մյունխենգլադբախի «Բորուսիա» դիմակայությունը՝ 5:3: «Այնտրախտի» հետ մրցակցությունում հաղթանակ է տոնել Դորտմուդի «Բորուսիան»՝ 3:1: Այն ունի 53 միավոր և մեկ նիշով է հետ երրորդ հորիզոնականում գտնվող «Հոֆենհայմից»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ